Հայտարարածս պատերազմի հետքերով:

Էրգրում եղած բոլոր Հայերը երևի կհաստատեն այն, ինչը հիմա կշարադրեմ:

Բոլորի հետ պատահած կլինի, որ տուրի վերջին օրը ռեստորանում կամ հյուրանոցում, երբ խմբի անդամները բոլորը մեկ տեղում են, հանակարծ հայտնվում է մի քուրդ ու անում մի այնպիսի հայտարարություն, որը կպնում է յուրաքանչյուրի սրտի լարին: Օրինակի համար ասում է, որ ինքը Հայ է, որ ինքը Մշից է, որ իրենց տանը պահպանում են հայկական մասունքներ, որ հաջորդ անգամ երբ գան Էրգիր անպայման իրեն հյուր գան: Ու էս տիպի լիքը բաներ...

Հիմա անցնեմ էս տրյուկին, որը կատարվում է տվյալ ,,տուրիստական գործակալության,, ղեկավարության կողմից, որով դուք գնացել եք: Էս մեր խելքոները վարձում են որևէ քրդի, տալիս են ասենք 50-100 դոլար, ով գալիս ու սենց սրտաճմլիկ բան պատմում: Ոնց լինի 20-25 հոգանոց խմբից մի 5-7 հոգի ազարտի կընկնեն ու հաջորդ անգամ նորից անպայման էդ նույն գործակալությունով, քանի որ միայն իրենք ունեն տվյալ քրդի կոնտակտները, կգնան Էրգիր: Իսկ արդեն այնտեղ լիքը պատճառաբանություններ կլինի, որ էլ չհանդիպեն այդ մարդուն, մինչև անգամ կարող են ասել ,որ հանկարծամահ է եղել այդ մարդը:

Կիլիկիա Հայաստան