Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր առաջատար Մյունխենի «Բավարիային»:
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման:
Հավելենք, որ այս խաղից հետո «Բավարիան» շարունակում է պահպանել է 5 միավորի առավելությունը դորտմունդցիների նկատմամբիսկ վերջինս էլ իր հերթին 16 միավորով առաջ է անցել լավագույն եռյակը եզրափակող Բեռլինի «Հերտայից»: