Սիրելի մարդուց բաժանվելուց հետո առաջին մի քանի օրերն ու շաբաթներն ամենակարևորն են, քանի որ հենց այդ փուլում եք որոշում, թե որքան ժամանակ թույլ կտաք, որպեսզի ցավը կառավարի ձեզ: Թեև անհրաժեշտ է լաց լինել, կարոտել, տառապել, բայց պետք չէ թույլ տալ, որ զգաղմունքները կառավարեն ձեզ:
1. Եղեք եսասեր: Պետք է արագ վերականգնվել: Մի մտածեք, որ անպայման պետք է օգնեք ընկերներին, կամ որ նա պետք է վերադառնա մոռացած ինչ-որ իրը վերցնելու համար: Բաժանությունն ահավոր է: Դուք ո՛չ առաջինն եք, ո՛չ վերջինը, ով դրա միջով անցնում է:
2. Հասուն մի՛ եղեք: Եթե կարծում եք, որ կօգնի, հեռացրեք նրան սոցցանցերում ձեր ընկերների ցուցակից:
3. Խմեք կամ մի խմեք: Խմիչքը կարող է օգնել ոմանց: Դուք ավելի լավ գիտեք, թե ինչը կօգնի Ձեզ:
Բաժանվելը ցավալի է: Բայց ժամանակը բուժում է: