Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին: Նախնական տեղեկություններով, մերկասառույցի պատճառով Mitsubishi Pajero մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ Ա. Բ. տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ 63-ամյա Ե. Դ. մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Ըստ տեղեկությունների, մահացածն ու վիրավորն ամուսիններ էին, վարորդը նրանց որդին է:


