«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո այս կառույցում տարիներ շարունակ աշխատած ու պետության հաշվին միլիոններ դիզած հարկային տեսչության պետերը դիսկոմֆորտի մեջ են հայտնվել: Նրանցից շատերը կարծում են, որ հնարավոր է Հովսեփյանը ազատի «հին նալոգ հավաքողներին»` նրանց փոխարինելով նոր` իր համար առավել ընկալելի կերպարներով: Այդ ճակատագրից խուսափելու համար շատերն արդեն անցել են հոգեբանական գրոհի:

Օրինակ` ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսան` Հրանտ Կարապետյանը, որը Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարն է, որին իր ղեկավարած ստորաբաժանումում, մեղմ ասած, այնքան էլ չեն սիրում, գործընկերների մոտ սկսել է պարծենալ, թե Հովհաննես Հովսեփյանը, նախագահի փեսաներն իր մտերիմ ընկերներն են, և ինքը խնդիր չունի: Մինչդեռ համակարգում և համակարգից դուրս որոշ մարդիկ հույս ունեին, որ Խաչատրյանի հեռանալով կավարտվի նաև Կովալի փեսայի դարաշրջանը:

Համակարգում բոլորը գիտեն, որ Կարապետյանը հնարավորինս օգտվել է իր պաշտոնի առավելություններից և անգամ բաժնեմասեր ձեռք բերել ամենատարբեր բիզնեսներում, այդ թվում և Ռուսաստանում, ուստի, կարծում են, որ պաշտոնը զիջելու ժամանակն արդեն եկել է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: