Բորիս Բերեզովսկու հուղարկավորությունը տեղի է ունենալու մայիսի 6-ին Լոնդոնում: Այս մասին հայտնել է Дождь գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Հուղարկավորությունը տեղի է ունենալու Գաներսբերի գերեզմանատանը: Մինչ այդ հայտնվել էր տեղեկություններ, որ բիզնեսմենին որոշել են հուղարկավորել Ռուսաստանի սահմաններից դուրս, քանի որ վերջինիս հարազատների և բարեկամների մեծ մասը գտնվում են արտասահմանում: Բացի դա հենց այդ գերեզմանատանը գտնվում է նաև Բորիզովսկու ընկեր փիլիսոփա Ալեքսանդր Պատիգորսկի գերեզմանը:

Չնայած այս լուրերին Թեմզայի Հովիտ շրջանի ոստիկանության ներկայացուցիչը Life News-ին տրված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չունի մայիսի վեցին նախատեսվող ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու հուղարկավորության մասին:

«Մենք ոչ մի տեղեկություններ չունենք հուղարկավոության անցկացման մասին: Այդ մասին հայտնի է միայն Բերեզովսկու ընտանիքին»,- այս մասին նշել է վարչության մամլո խոսնակը: