Այսօր «ԵՄ Արևելյան գործընկերություն` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն» խորագրով գիտաժողովի ժամանակ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Արևելյան գործընկերության հարցերով Պետր Մարեշը ելույթ ունենալով ասաց.«Դուք հավանաբար գիտեք, որ ամբողջ ծրագիրը սկսվեց պրահայում և մենք մեզ համարում ենք այդ ծրագրի «կնքահայրը», երևի թե մենք հայրերը չենք, երևի թե լեհերն ու շվեցարացիներն են հայրերը, երևի թե կնքահայր լինելն ավելի լավ է, քան հայր լիենլը:
Այս ամբողջ ծրագիրը կապված է Չեխիայի արտաքին քաղաքականության, քաղաքիական հասարակության, մարդու իրավունքների հետ :
Այս կապն այն շարժիչ ուժն է, որ կարող է կապել մեր Արևելյան գործընկերների հետ:
Ուզում եմ նշել, որ մենք մեծապես աջակցում ենք այս գաղափարին և Չեխիայի առաջարկն էր որ ստեղծվի ՀԿ-ների պլատֆորմ։
Քաղաքացիական հասարակության ժողովուրդ-ժողովուրդից բացի նաև ժողովրդավարության զարգացումն էր: Երրորդ կարևեր խնդիրն այստեղ ինչ հաջողություններ են ունեցել Չեխիան և ԵՄ-ն։
Նախ` դա այդքան հեշտ չէր, որքան մեզ թվում էր սկզբում, որը դարձել է արդեն ԵՄ քաղաքականություն և դարձել է Արևելյան գործընկերության քաղաքականություն: Երբ պատրաստվում ենք ԵՄ բարգավաճման և զարգացման քաղաքականության գորընթացներում դա սկսվեց Արևելյան ևրոպական երկրներում:
Ճիշտն ասած Արևելյան սահմաներից այն կողմ եղած խնդիրենրի մասին խոսելիս մենք այդքան դրական ակնկալինքենր չունեինք:
Հայաստանը հիասթափեցնող երկներից չէ եվրոպական տեսակետից, և երբ մենք երեկ խոսում էինք փոխնախարարի հետ այս մասին ասացինք, որ Պրահայում երևի թե անդամ պետությունների մեծ մասը վատատեսությամբ էր լցված Հայաստանի անդամակցության հարցում: Հայաստանը մեզ համար առաջատարներից մեկն է այս ծրագրի:
Հայաստանն իր ետևից է թողել Վրաստանը և Մոլդովան, որը նախորդ տարիներին ավելի լավ էր այս «դասարանում» : Ես կուզեի շնորհավորել ոչ միայն ձեր կառավարությանը, այլ նաև ձեզ:
Արևելյան գործընկերության և հարաբերությունները ԵՄ Արևելյան գործընկերների հետ երբեք չի եղել կառավարությունների հիմնահարց:
Մենք ուրախ ենք, երբ կառավարությունների միջև հարաբերությունները զարգանում են և ինչպես լինում է ՀՀ կառավարության հետ, բայց դա չէ կարևորը, կարևորը, որ իր ժողովրդի հետ է:
Այս պահին ՀՀ-ն չի ձգտում ԵՄ անդամակցությանը, ինչը շատ հատուկ դիրքորշում է տալիս Արևելյան գործընկերների մեջ:
Իմ տեսկետից ձեր Կառավարության այս դիրքորոշումը շատ խելամիտ է, քանի որ ԵՄ ընդլայնման հեռանկարն այս պահին այսպես ասած նման հեռանկար չկա և դրա պատճառն իմ վերը նշած երկու կետերն են :
Ես լիովին վստահ եմ, որ այս իրավիճակը կփոխվի, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել, թե այս փոփոխությունները, երբ կարող են լնել։ Ես կարծում եմ, որ ամենալավ ելքն այն է, ու կկնքվի այս ասոցացման պայմանգիրը և այն ամենն ինչ-ոը որ բանակցում է ավելի ճիշտ է։
Մենք վստահ ենք, որ Արևելյան գործընկերների գագաթնաժողովի ժամանակ Վիլնյուսում այս պայմանագիրը կսկսվի, գործի կդրվի և մենք կմտնենք մեր հարաբերությունների փուլ և այդ հարաբերությունները կլնի այնպես, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն կփորձեն այս պայամանգիրը կյանքի կոչել։ Դա բարդ ժամանակաշրջան է լինելու, որ կարող է նույնիսկ ցավոտ լինել ձեր համար»: