Սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը դեռ հիվանդանոցում է: Նրա վիճակը գնահատվում Է միջին ծանրության: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատու ծառայությունում:
«Երեկոյան նրա ջերմությունը 36,4 աստիճան Էր, առավոտյան՝ 36,3: Վիճակը միջին ծանրության Է»,- նշել են հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը հիվանդանոց Էր տեղափոխվել մարտի 5-ին: Ավելի ուշ հաղորդվում էր, որ նա եղել Է վերակենդանացման բաժանմունքում: