«Հրապարակ» թերթը գրում է.

«Կրքերը Հրազդանում թեժանում են: Քաղաքապետի ընտրությունը բոլոր մասնակիցների համար յուրօրինակ ռազմավարական փորձարկում է՝ ծառուկյանական մարզում առաջիկա ընտրությունների հավանական սցենարը փորձարկելու, ձայներ բերելու առումով:

Թեև լուրեր շրջանառվեցին, թե Սերժ Սարգսյանը գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին «դաբրո» չի տվել, և անգամ մտադրություն կար այլ անձի առաջադրել, բայց թեկնածու չգտնվեց։ Իշխանությունը հիմա ամեն ինչ անելու է, որ չպարտվի, քանի որ Սասուն Միքայելյանի թիմը մարտական է տրամադրված: Թերևս դա է պատճառը, որ լուրեր են շրջանառվում, թե Սասունի համար քաղաքապետի պոստը միջանկյալ է լինելու. հետագայում նա հրաժարական է տալու և պատգամավոր դառնա:

Հիշեցնենք` Հրազդանի քաղաքապետ ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը 1999-ի ԱԺ ընտրություններից հետո հրաժարական տվեց և դարձավ ԱԺ պատգամավոր:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։