Արևոտ օրերը սկսվելուն պես` շատ տնային տնտեսուհիներ նայում են պատուհաններից և տեսնում կեղտ, փոշի, անձրևահետքեր մնացած ցուրտ եղանակից։ Իսկ մաքրելուց հետո պատուհաններից աշխարհը բոլորովին այլ գույներով է երևում:
Նման արդյունք ստանալու համար խառնեք երեք թեյի գդալ ջուր, յոթ ճաշի գդալ գլիցերին և մի քանի կաթիլ ամոնիակ: Խառնուրդը քսել կտորի վրա և մաքրել պատուհանները: Գլիցերինի և ամոնիակի համակցությունը կպաշտպանի հայելիները փոշուց: