Առաջարկում ենք ձեզ բնակարանային պայմաններում խորոված պատրաստելու հիանալի եղանակ:
Բաղադրիչներ
- 1 կգ հավի միս (խոզի կամ հորթի միս նույնպես կլինի)
- 2 սոխ
- 4 ճաշի գդալ սոյայի սուոս
- 1 թեյի գդալ համեմի սերմ
- 1 կիտրոն
- 1 ճաշի գդալ քացախ
- 1 թեյի գդալ տարբեր համեմունքներ՝ ըստ ձեր ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Պատրաստեք մթերքները: Միսը լվացեք, չորացրեք թղթե անձեռոցիկով, պատրաստեք համեմունքները:
2.Խորը ամանի մեջ լցրեք սոյայի սոուսը և քացախը, հետո ավելացրեք բոլոր համեմունքները:
3. Սոխը կտրատեք կիսալուսնաձև և խառնեք սոուսին:
4. Ավելացրեք միսը և թողեք մի քանի ժամ մարինացվի:
5 Առանձնացրեք միսը սոխից, շարեք այն թավայի մեջ, լցրեք ¼ բաժակ ջուր և եփեք 10 րոպե: Այդ ընթացքում ջուրը պետք է գոլորշիանա և մնա միայն հավի յուղը: Շարունակեք ևս մի քանի րոպե միսը տապակակել այնտեղ:
6. Համարյա պատրաստ մսի վրա ավելացրեք սոխն ու կիտրոնը, վրան լցրեք մարինացված սուոսը և տապակեք՝ մինչ ոսկեգույն դառնալը:
7. Ժամանակն է բնական ծուխ ստանալ: 1-2 կտոր փայտածուխ դրեք կրակի վրա և թողեք մինչ լիարժեք այրվելը: Այդ գործընթացն արագացնելու համար կարող եք փայտածոխի վրա մի քանի կաթիլ սպիրտ կամ օղի լցնել:
8. Վերցրեք թավան կրակի վրայից, մսերը տեղաշարջեք դեպի կաթսայի եզրերը: Տաքացած, կարմրած փայտածուխը դրեք թավայի մեջտեղում՝ հենց յուղի մեջ: Անմիջապես ծածկեք կափարիչով և թողեք 5-10 րոպե: Չտրվեք կափարիչը բացելու գայթակղությանը:)
9. 10 րոպե անց վերցրեք կափարիչը և թավայից հանեք փայտածուխը: Այդ բույրը դժվար է բառերով փոխանցել:
10. Խորովածը պատրաստ է, բարի ախորժակ։