Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շարունակում է համերգային շրջագայությունը Եվրոպայում: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել Բելգիայից իր պարուհիների հետ:

«Բարի առավոտ Բելգիա: 3 ժամ առաջ հասանք Բրյուսել, ու քանի որ այսօր համերգը սկսվում է 17:00-ին, դրա համար իմ կյանքում, թերևս, առաջին անգամ համերգի փորձը ավարտեցինք այսքան կանուխ»,- գրել է Լիլիթը: