Apa ադրբեջանական կայքի փոխանցմամբ` Իրանը տեղեկություն է տարածել, որ ադրբեջանցի սահմանապահները վիրավորել են իրենց երկու քաղաքացիների: Այս մասին փետրվարի 4-ին հայտնել է Պարսաբատ քաղաքի գնդապետը:
«Հետքննության արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիները խախտել էին սահմանը Արազ գետում ձկնորսության նպատակով: Սահմանապահները կրակ են բացել: Նրանց հաջողվել է լքել տարածքը: Այժմ նրանք հիվանդանոցում են»:
Apa ադրբեջանական կայքը ռազմական աղբյուրներից ճշտել է, որ Իրանի քաղաքացիները զինված են եղել: Նրանք չեն ենթարկվել ադրբեջանցի սահմանպահներին և նրանց ուղղությամբ կրակ բացել: Միայն դրանից հետո ադրբեջանցի սահմանապահները կրակել և վիրավորել են նրանց: