Այսօր՝ մարտի 15-ին, տեղի է ունեցել Ազգային Ժողովի հերթական նիստը: Նախքան օրակարգին անցնելն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց պատգամավորներ Վրեժ Մարկոսյանի և Լևոն Դոխոլյանի ծննդյան օրը: 

Քվեարկության դրվեց երեկ քննարկված Կառավարության կողմից ներկայացված Էներգախնայողության և վերականգնող էներգետիկայի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթեն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Օրինագիծն անցավ միաձայն: