Կարմիր գորգերի թագավոր Էլիե Սաաբը ներկայացրել է իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն Փարիզում: Լիբանանցի դիզայների կողմից ներկայացված հագուստները շատ գեղեցիկ և շքեզ երեկոյան զգեստներ են, սակայն այս անգամ հմուտ դիզայները իր զգեստները պատրաստելիս դիմել է մուգ գույներին:
Հավաքածուի մասին կարելի է պատկերացում կազմել հենց առաջին կերպարից. Սառա Սամպայոն պոդիում բարձրացավ երկար մուգ զգեստով, որն ուներ հրապուրիչ կտրվածք, իսկ զգեստի վրայից նա կրում էր կաշվե բաճկոն, որը նույնպես մուգ գույնի մեջ էր: Կաշվե բաճկոնի և երեկոյան զգեստի համադրությունը շատ սեքսուալ էր և դարձավ շոուի հիմնական խորհրդանիշը:
Ցուցադրության հիմնական մասն էր կազմում ժանյակը: Մեծ մասը հավաքածուի կազմում էին ժանյակյա զգեստները: Իսկ ահա ցուցադրության վերջին հատվածում ներկայացվեծ երեկոյան զգեստները: Այս անգամ Սաաբը հրաժարվել էր փարթամ կիսաշրջազգեստներից: Ցուցադրությունը փակել ե Քենդալ Ջենները, առանց ում , կարելի է ասել, չի անցել ոչ մի ցուցադրություն: Նա բեմ դուրս եկավ սև շգեստով, որի կոնքը ընդգծում էր կաշվե գոտին:
Աննա Նահապետյան