ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։
Ա. Գրիգորյանը «Հայփոստ» ՓԲԸ-ում աշխատում է 2007 թվականից՝ փոստային բաժանմունքներից մեկում որպես օպերատոր։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին թվով 53 քաղաքացիներին կենսաթոշակ և նպաստ վճարելու համար իրեն հանձնված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան ցուցակներում ստորագրել է նշված կենսաթոշակառուների և նպաստառուների փոխարեն և գումարները յուրացրել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, վնասի մի մասը վերականգնել և պատրաստակամություն հայտնել պատճառված վնասը հետագայում վերականգնել ամբողջությամբ։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					