Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է երրի խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Նայջել Էվանսը, որը մեղադրվում է երկու տղամարդկանց վրա հարձակման և բռնաբարության մեջ:Այս մասին նշում է LIfenews-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել քաղաքական գործչի տանը շաբաթ մայիսի 4-ին: Հետաքննության տարբերակով նա հնարավոր է` մասնակցել է մի տղամարդու բռնաբարության և մեկ այլ տղամարդու սեռական ոտնձգությունների մեջ 2009-2013 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Ենթադրվող հարձակումները տեղի են ունեցել Փենդելթոն գյուղում, որտեղ ապրում է Էվինսը: Նշվում է, որ երկու տուժածներն էլ 20-30 տարեկան տղամարդիկ են:
Երեք տարի առաջ քաղաքական գործիչը հրապարակայնորեն հայտարարել էր իր միասեռականության մասին, որից հետո ակտիվ պայքրում էր սեռական փոքրամասնությունների իրավունքների համար Բրիտանիայում:
Ներկայումս Նայջել Էվանսը ազատ է արձակվել տուգանքի դիմաց: Դատական լսումները տեղի են ունենալու մայիսի 19-ին: