Դեռ երեկվանից երկու թեմա կա , որ ուզում եմ անդրադառնալ...

Ուզում եմ երթևեկության կանոնների ճիշտ կատարման ու պահպանման մասին խոսել...
Նախ վարորդները, ովքեր առանց իրական վարորդական գիտելիքների իրավունք են ստանում գումարի միջոցով և սկսում վտանգել և իրենց և թե հետիոտնի ու մյուս վարորդների կյանքը:

Խոսքս ուղղում եմ Վ.Գասպարյանին , ով վերջին շրջանում անընդհատ փորձում է ոստիկանական համազգեստի միջից հանել վհուկին ու տականքին`

- Եթե իրականում ցանկանում եք նման բան անեք, սկսեք այդ ոլորտի տականքներից , ովքեր հենց ձեր համակարգում են աշխատում:Նրանք իրենց փողի ու փորի համար վտանգում են իրենց վարձատրողի ու շրջապատի մարդկանց առողջությունն ու կյանքը: Իսկ եթե կեղծ են ձեր խոսքերը , ուրեմն հենց առաջինը ձեզ պետք է հանել ոստիկանական համազգեստի մեջից , որպես այդ ամեն ինչի գլուխ կանգնած տականքի:

Երկրորդ..

Հետիոտն ինքը նույնպես պետք է պահպանի իր համար նախատեսված կանոնները, որոնցից կարևորագույններն են`

1. Փողոցը հատել հետիոտնի համար նախատեսված գծանշաններով, գետնանցումներով և վերգետնյա անցումներով:Հակառակ դեպքում պետք է տուգանվի, առավել ևս որ վտանգում է իր կյանքը և ստեղծում վթարային իրավիճակ:

Ինչքան էլ որ լուսացույցի տակ կանգնած ժամանակ , երբ իր համար նախատեսված լույսը կարմիր է ու մոտակայքում մեքենա չկա` պետք է սպասի մինչև իր լույսի վառվելուն:
Երբ հետիոտն ու վարորդը խախտում են կանոնները, նրանք բացի այն որ վտանգում են իրենց ու մնացածին, այլև անցնում են պետության վրայով:

Միևնույն ժամանակ երկուսն էլ բողոքում են պետությունից ու պետության գլուխ կանգնածներից անօրինականությունների համար:

Նախ ինքներդ մի խախտեք , որպեսզի պահանջելու ու բողոքելու տեղ ունենաք, հակառակ դեպքում դուք չեք տարբերվում այդ անօրինականություն անողներից...

Վաղինակ Շուշանյան