«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մարտի 13-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասում: Այստեղ՝ թիվ 47 դպրոցի մոտ, 17-ամյա տղան դանակի հարվածից մահացել էր, իսկ 6 երիտասարդներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել կատարված միջադեպի իրական պատճառը: Պարզվում է՝ անչափահաս տղաները վիճաբանել են հայհոյանքի պատճառով: Նրանց միջև հայհոյանքը կուլ չտալու երևույթն այնքան է խորացել, որ տղաները մարդ են կանչել մեկը մյուսի «վրա»: Արդյունքում 15-17 տարեկանների վիճաբանությանը խառնվել են 25-26 տարեկան երիտասարդները, ինչին էլ հաջորդել է լուրջ բախումն ու դանակահարությունը:
Նշենք, որ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում սպանվել է Սարի թաղի բնակիչ, 17-ամյա Արմեն Բաղդասարյանը: Իսկ սպանության համար կալանավորվել են Սարի թաղի բնակիչներ, 1990, 1991 թթ. ծնված Պետրոսյան եղբայրները»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: