Առնվազն երկու մարդ զոհվել է Թուրքիայի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից կազմակերպված պայթյունի արդյունքում: Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, հետիոտների կողմից հաճախ օգտագործվող Իստիկլյալ փողոցում:
Թուրքական CNN-ի հաղորդմամբ, ահաբեկչության հետևանքով երկու մարդ զոհվել է, որոնց թվում է եղել նաև մահապարտը:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցավ մի քանի խոշոր ահաբեկչական գործողություն, որոնք խլեցին տանյակ մարդկանց կյանքեր: Պայթյունների համար պատասխանատվություն են ստանձնել քուրդ ռադիկալները, ինչպես նաև Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները: