Պատահարը տեղի է ունեցել մայիսի 4-ի երեկոյան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Թանկարժեք ավտոմեքենան, որի մեջ ենթադրաբար եղել է 10 ուսանող, անսպասելի այրվել է Սան Մատեո կամրջի վրա Սան Ֆրանցիսակո քաղաքում:
Վարորդին և չորս աղջիկների հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից : Նրանք փորձել են դուրս բերել ավտոմեքենայի սրահի ետևի մասում նստած իրենց ընկերուհիներին, սակայն դռները կողպվել են և նրանց փրկել չի հաջողվել:
Պատահարից կենդանի մնացածները տեղափոխվել են հիվանդանոց ածխաթթու գազի թունավորմամբ և այրվածքներով:
Ականատեսների պատմելով ավտոմեքենան ՃՏՊ-ի չի ենթարկվել, ուստի դեռևս ավոմեքենայի հրդեհի պատճառները չեն պարզվել:Այս մասին հաղորդում է Lifenews-ը: