«Հայկական ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, թե որն է իրականում Արմեն Աշոտյանին կրթության և գիտության նախարարի պաշտոնից անսպասելի ազատելու պատճառը: ՀՀԿ-ՀՅԴ հայտնի բանակցությունների արդյունքում այդ պորտֆելը տրվեց ՀՅԴ-ին:

Ըստ մեր աղբյուրների, սակայն, Սարգսյան-Դաշնակցություն քաղաքական պայմանավորվածությունների ժամանակ ի սկզբանե խոսք անգամ չի եղել ԿԳ նախարարի պաշտոնը ՀՅԴ-ին տալու մասին: Դրա փոխարեն 3-րդ նախարարական պորտֆելը, որ պետք է հանձնվեր Դաշնակցությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելն է եղել:

Դաշնակցականները, սակայն, ձգտել են հատկապես կրթության և գիտության նախարարությունը ստանալ, հաշվի առնելով Լևոն Մկրտչյանի նման մարդ ունենալու հանգամանքը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, ոլորտում բազմամյա փորձ և խորը կապեր ունեցող ՀՅԴ-ականներին հաջողվել է վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ գտնել և հասցնել Սարգսյանին:

Սրանով է բացատրվում Աշոտյանի անտեղյակությունը իր մոտալուտ ազատման մասին: Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեծ ոգևորությամբ իր նոր կաբինետի պատերն էր ներկում, մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: