«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բազմաթիվ տեղամասերում էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել։ ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաև պահանջել է վերադարձնել գումարները։

ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված մեկնաբանության համաձայն՝ 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ էլէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել։ «Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտժ էլեկտրաէներգիա։ Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ և 8 տեղամասի պետ»,- նշված է ՀԷՑ-ի պատասխանում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: