YouTube-ում հրապարակված տեսանյութում պարզ երևում է Դոնի Ռոստովում մարտի 19-ին տեղի ունեցած ողբերգական ավիավթարը: 

Այս մի քանի վայրկյաններում երևում է, ինչպես է ինքնաթիռն ուղղահայաց ընկնում, ինչից հետո հզոր պայթյուն է տեղի ունենում: 

Նշենք, որ 61 մարդու կյանք խլած ավիավթարի պատճառ կարող է լինել օդաչուի կոպիտ սխալը: Հրապարակվել է նաև Դոնի Ռոստովում «Բոյինգ 737-800» օդանավի կործանման անիմացիոն պատկերը: