Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների համար: 

Նշենք, որ մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վնասվածք է ստացել 80 մարդ: 

Ուշագրավն այն է, որ նախօրեին Բելգիայում ձերբակալվել էր Սալահ Աբդեսլամը, ում Ֆրանսիայի իշխանությունները համարում են նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մասայական սպանությունների հիմնական կազմակերպիչը: 

ԻՊ խմբավորման անդամն արդեն ընդունել է իր մասնակցությունը տեղի ունեցած ահաբեկչություններին: Առավել հավանական է, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները էքստրեմիստների պատասխանն է եվրոպական իշխանություններին: 

Նշենք, որ հաղորդվում է, որ Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել փակել սահմանները, կապված Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ: