Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը պայթյունների հետևանքով չեն տուժել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելի օդանավակայանում ու մետրոպոլիտենում պայթյուններ են տեղի ունեցել: Բելգիայի կառավարությունը հայտարարել է, որ դրանք ահաբեկչական գործողություններ են: