«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Օրեր առաջ մահացած 81-ամյա Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի անվան շուրջ մեծ սկանդալ է առաջացել Ֆրանսիայում:

Ֆրանսիական leprogres.fr-ն գրել է, որ 2013թ. բողոք է ներկայացվել արքեպիսկոպոսի դեմ. վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների և բռնաբարության մեջ. որոնք իրականացվել են 1990 թ. Երուսաղեմի Հայկական վանքում, որտեղ պաշտոնավարել է բարձրաստիճան հոգևորականը:

Տուժողը, որը ծագումով լիբանանցի է, անունը՝ Հրայր, այդ ժամանակ եղել է 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել արքեպիսկոպոսին և ենթարկվել է այլ սեռային բռնությունների:

2015թ. արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք և հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան: Առաջիկայում սպասվում էր դատավարություն: Հրայրը մեղադրել է նաև երկու այլ բարձրաստիճան եկեղեցականների Երուսաղեմի հայկական վանքից, որոնց կողմից ենթարկվել է սեքսուալ բռնությունների մինչև իր 19 տարեկան դառնալը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: