Կանայք կարող են կրթված լինել, սակայն բարձր գիտությունների, փիլիսոփայությանև արվեստի որոշ ստեղծագործությունների համար, որ համընդհանուրն են պահանջում, նրանք ստեղծված չեն: Կանայք կարող են ունենալ երևակայություն, ճաշակ, նրբագեղություն, բայց իդեալականը նրանք չունեն:
Տղամարդու և կնոջ միջև տարբերությունը նույնն է, ինչ կենդանու և բույսի միջև. կենդանին ավելի շատ համապատասխանում է տղամարդու բնավորությանը, բույսը` ավելի շատ կնոջը, քանի որ նա ավելի շատ է հանդես գալիս որպես հանգիստ բացահայտում, որին որպես սկզբունք տրված է զգացման ավելի անորոշ միասնություն: Եթե կանայք ղեկավարում են կառավարությունը, պետությունը գտնվում է վտանգի մեջ, քանի որ նրանք գործում են ոչ թե համընդհանուրի պահանջների համաձայն, այլ ելնելով պատահական հակվածությունից կամ կարծիքից: Կանայք կրթության են հասնում անհայտ ճանապարհներով, ասես պատկերացման մթնոլորտում, ավելի շատ կյանքից սովորելով, քան գիտելիքներ ձեռք բերելով, մինչդեռ տղամարդը իր դիրքին է հասնում միայն մտքի ձեռքբերումների և տեխնիկական մեծ ջանքերի շնորհիվ:
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը