Եթե դուք չեք օգտագործում մայոնեզ, կարող եք այն փոխարինել սոուսով, որը համով չի զիջում և ավելի օգտակար է։
Սոուսը պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 3 ճաշի գդալ զեյթունի ձեթ
- 1 ճաշի գդալ լիմոնի հյութ կամ խնձորի քացախ
- 1 թեյի գդալ մանանեխ
- 7 ճաշի գդալ թթվասեր
- Աղ
- Պղպեղ
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև միասեռ զանգված դառնա։
Այս սոուսը հարմար է բոլոր այն կերակրատեսակներին, որտեղ մայոնեզ է պահանջվում։