Այսօր սարսափելի և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում: Հ-13 ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 4-րդ կմ-ին՝ Նիզամի և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 SF 796 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. վերջինից տեղի է ունեցել արտահոսք: Ավտոմեքենայի վարորդը՝ 1997 թ. ծնված Ա. Հ.-ը, և ուղևոր՝ 1993 թ. ծնված Ս. Բ.-ը տեղում մահացել են:
Մահացածներից Ս. Բադալյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող և 1 օր էր՝ որպես օրինապահ ծառայող, օրինականորեն գտնվում էր արձակուրդում: Իսկ Ա. և Լ. Հովսեփյանները հարազատ եղբայրներ են:
Երեք երիտասարդներն էլ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչներ են: Մահացած երրորդ երիտասարդը՝ 23-ամյա Սարգիս Բադալյանը աշխատում էր ԱԻՆ-ում:
Զինծառայող 19-ամյա Արսեն Հովսեփյանը մեկ տարի էր ինչ մեկնել էր ծառայության: Նա տան միջնեկ երեխան էր: Սարսափելի ավտովթարի հետևանքով մահացել է նաև նրա ավագ եղբայր՝ 21-ամյա Լևոն Հովսեփյանը