Սովորաբար համացանցում հրապարակված «մինչ և հետո» լուսանկարները կապված են քաշի կորուստի հետ: 23-ամյա Խեյլի Խարրիսի մոտ ամեն ինչ այլ կերպ է: Ինստագրամի իր հետևորդների հետ միասին աղջիկը պայքարում է անորեկսիայի դեմ և ամեն ինչ անում է առողջ քաշ ձեռք բերելու համար:

Խեյլիի պատմությունը տրամաբանական սկիզբ է ունեցալ: Աղջիկը դժգոհ է եղել իր քաշից և շատ է ցանկացել նիհարել: Սակայն նա այնքան է տարվել դրանով, որ չի էլ նկատել, թե ինչպես է կմախքի վերածվում: Արդյունքում երիտասարդ բրիտանուհու քաշը հասել է 38 կիլոգրամի:

Արդյունքում աղջիկը հիվանդանոց է ընկել: Բուժող բժիշկը բացատրել է աղջկան, որ եթե նա կանգ չառնի, ապա նրա սիրտը չի դիմանա: Հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այս պատմությունը, եթե Խեյլին չորոշեր Իստագրամում էջ բացել և կիսվել իր պատմությունով:

Այժմ աղջիկն արդեն 50 կիլոգրամ է, սակայն լրիվ ապաքինման մասին խոսելը դեռ վաղ է: