Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ամսական ուսումնասիրություն ՀՀ-ում դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում: Այս մասին Կառավարության հերթական նիստին այսօր հայտարարեց նախարար Արմեն Մուրադյանը:
Այս ուսումնասիրության արդյունքում 54 անուն դեղերի գները նվազել են շուրջ 1.4%-ով:
«Արդյունքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016 թվականի մարտին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4%-ով: Ընդ որում, դրանցից 47 անուն դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3%-ով»,- ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նախարարին և պատկան մարմիններին ուշադիր լինել, քանի որ դեղերի շուրջ 65 %-ը ներկրվում է չորս կազմակերպությունների կողմից: