Հարություն Քուշկյանը ազատվել է ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից: Այս տեղեկությունը YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում հաստատեց Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Նա հայտնեց նաև, որ Հարություն Քուշկյանը 2 տարի է ինչ ԼՂՀ-ում է և կատարել է իր առջև դրված խնդիրները, իսկ այժմ վերադառնում է Երևան: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բավարարել է նրա դիմումը:
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը: