Ստում են բոլոր մարդիկ, հետևաբար նաև կենդանակերպի բոլոր նշանները։ Բայց կան այնպիսինները, որոնց համար սուտը արվեստ է, հաճույք ստանալու միջոց, իսկ ոմանք էլ ստում են անհրաժեշտությունից ելնելով՝ ծայրահեղ դեպքերում։ Մենք կներկայացնենք, թե ինչպես են ստում հորոսկոպի բոլոր նշանները, այնուհետև կամփոփենք՝ առանձնացնելով ամենաստախոսներին։ 

Ինչպես են ստում Կույսերը

Կույսերը հաճախ են ստում, բայց դրա մեծ վարպետը չեն: Նրանց մոտ դա այնքան վատ է ստացվում, որ նույնիսկ ոչ այնքան խորաթափանց մարդը կհասկանա, որ իրեն խաբում են:

Կույսերը մոլորվում են, սկսում կակազել, կարմրում են և արդյունքում չեն հասնում ցանկալիին: Սրանով նրանք միայն իրենց դեմ են տրամադրում շրջապատի մարդկանց: Ընդ որում, Կույս տղամարդիկ ստում են ավելի հաճախ, քան կանայք: Կին Կույսների սովորաբար դա պետք չէ, քանի որ նրանք գործում են այլ մեթոդներով, ինչպես նաև ստելիս նրանց մոտ զզվանքի զգացողություն է առաջանում: Նրանց համար ստելը նույնն է, ինչ կեղտի մեջ թավալվելը: Իսկ ահա տղամարդիկ ստում են նույնիսկ այն ժամանակ, երբ նրանցից չի պահանջվում որևէ բացատրություն կամ պատճառաբանություն: Օրինակ, հարցին՝ «որտե՞ղ ես դու հիմա գտնվում», տղամարդ Կույսերից կարելի է լսել՝ «խցանման մեջ եմ»: Նրանք նույնիսկ հաշվի չեն առնի, որ ուշ գիշեր է և խցանումները վաղուց արդեն «անցյալում են»: Իսկ ամենաուշագրավն այն է, որ Կույս տղամարդիկ իսկապես տարակուսում են և վիրավորվում, երբ իրենց չեն հավատում: 

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )