«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ-ում խժդժությունները չեն դադարում։ Մեր տեղեկություններով, Աբրահամ Մանուկյանն իր առջև նպատակ Է դրել մրնչև վերջ կազմաքանդել ԲՀԿ-ն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կուսակցության 2 տարածքային կառույցի փակման մասին հայտնի դարձավ՝ Արմավիրի Բաղրամյանի և Տավուշի մարզի Նոյեմբերյանի։
Որոշ տեղեկություններով, այս գործընթացը կազմակերպում Է հենց Աբրահամ Մանուկյանը՝ նախկին ենթականերին հրահրելով կուսակցության դեմ։
Հիշեցնենք, որ Մանուկյանը, որը պատերազմ Էր հայտարարել ԲՀԿ նախագահին, Նաիրա Զոհրաբյանի որոշմամբ անցած շաբաթվանից չի զբաղվում ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, բացառությամբ Շենգավիթի և Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցների։ Նախկինում Մանուկյանը համակարգում Էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մյուսների համակարգմամբ զբաղվում Էր Վարդան Վարդանյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։