Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել 75-ամյա մի վիրավոր կին, ում հայտնաբերել են Հանրապետություն փողոցի 76/1 շենքի բակից:
ՀՀ ոստիկանությունից YN.am-ին ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հայտնեցին, որ նման ահազանգ ստացվել է և այժմ կատարվում է քննություն:
Ինչպես հաղորդվում է, 75-ամյա կինը նույն շենքի բնակիչ Լ.Ռ.-ն է: Նրան տեղափոխել են 1 համալսարանական հիվանդանոց: