Հայտնի պարուհի VARDA-ն նորություն ունի: Վերջինս նկարահանվել է հայտնի ռուսաստանաբնակ հայ երգիչ Սևակ Խանագյանի նոր տեսահոլովակում: Սևակին շատերը կհիշեն ռուսական «Голос» նախագծից, որտեղ երգիչը փայլուն ելույթներով հիացնում էր հանդիսատեսին:

Պարուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից, որտեղ ներկայացել է մոր կերպարով:

«Կնոջ գլխավոր դերերից մեկը մայր լինելն է: Երևի ես կկարողանամ հաղթահարել այդ խնդիրը»,- լուսանկարին կից գրել է պարուհին: