Մարտի 25-ին, ժամը 12.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի տակ` Ազատ գետի մեջ, հակատանկային արկի պայթուցիչ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
ՊՆ ԶՈՒ թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետի գլխավորությամբ կատարվել են պայթեցման աշխատանքներ և վնասազերծել արկը: