Bek Air ավիաընկերության «Ֆոկեր-100» ինքնաթիռի օդաչուն վթարային վայրէջք է կատարել՝ փրկելով 116 մարդու կյանք: Օդանավը պետք է վայրէջք կատարեր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Խնդիր է ծագել օդանավի դիմացի հենասարքի հետ: Օդաչուն պատմել է, որ երկար ժամանակ պտտվել է երկնքում, երբ օդանավակայանի տարածքը ծածկում էին խիտ փրփուրով: