Պակիստանի Լահոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 70 մարդ, որից 29-ը երեխաներ են: Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:
Ավելի վաղ Ոստիկանապետի տեղակալը հայտարարել էր, որ վիրավորների թիվը գերազանցում է 190 մարդը: Պայթյունը տեղի է ունեցել մարտի 27-ի առավոտյան, Գյուլշան-ի-Իգբալ կոչվող այգում՝ մանկական ճոճանակներից մի քանի մետր հեռավորության վրա:
Այս տարածքում գտնվում էին բազմաթիվ քրիստոնյաներ, ովքեր ընտանիքներով միասին նշում էին Սուրբ Զատկի տոնը:
Այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: