EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ուղևորատար օդանավը այսօր առավոտյան առևանգվել է անհայտ տղամարդու կողմից: MS181 չվերթի ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել կիպրական Լարնակի օդանավակայանում: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, առևանգումն իրականացվել է ժամը 8:30-ի սահմաններում, ինչից հետո զինված տղամարդը պահանջել է վայրէջք կատարել Լարնակի օդանավակայանում: 

Ըստ որոշ տեղեկությունների, տղամարդը սպառնացել է պայթեցնել իր մահապարտի գոտին, եթե չկատարվեն իր պահանջները: Ինքնաթիռում գտնվել են 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: 

Ամենաթարմ տվյալների համաձայն, օդանավից արդեն դուրս են գալիս երեխաներ ու կանայք: Ըստ Sky News-ի տվյալների, օդանավից ընդանուր առմամբ դուրս է եկել 20 մարդ: Ըստ նախնական տվյալների, ուղևորների թիվը եղել է 80: