Եգիպտական հեռուստաալիքի տվյալներով մարտի 29-ին Կահիրե թռչող ինքնաթիռն առևանգած անձնավորությունը Իմրահիմ Սամահան է: EgyptAir ավիաընկերթյան ինքնաթիռը ուևորների հետ միասին առևանգած անձնավորությունը արաբական երկրների բնակիչ է, սակայն նրա քաղաքացիությունը մինչ այժմ անհայտ է մնում:

Ըստ ԶԼՄ-ների, նա այնքան էլ հայտնի չէ Եգիպտոսում: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Լարնակիում և, ըստ թարմ տեղեկությունների, արդեն իսկ հաջողվել է ազատ արձակել ուղևորների մեծամասնությանը: Առևանգված ինքնաթիռի մեջ այժմ մնացել են 5 օտարերկրացիներ և անձնակզմի անդամները:

Նշենք, որ EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ուղևորատար օդանավը այսօր առավոտյան առևանգվել է անհայտ տղամարդու կողմից: MS181 չվերթի ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել կիպրական Լարնակի օդանավակայանում: