Նախնական տվյալներով, մարտի 29-ին ինքնաթիռ առևանգած անձնավորությունը Իբրահիմ Սամահան է: Հրապարակվել է նրա լուսանկարը, որը արվել է պատանդ ընկած ուղևորներից մեկի կողմից: Իբրահիմ Սամահան Լիբիայի փախստաններից է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նա ցանկացել է առևանգված ինքնաթիռով հասնել թուրքական օդանավակայաններից մեկին, սակայն վառելիքի պակասը նրան թույլ չի տվել հասնել Բոսֆորի ափերին: Այս պատճառով էլ օդաչուն ստիպված է եղել վայրէջք կատարել Կիպրոսում:
Հայտնվելով Թուրքիայում, նա նպատակա է ունեցել ձեռք բերել միգրանտի կարգավիճակ, ինչը նրան թույլ կտար տեղափոխվել եվրոպական երկրներից որևիցե մեկը:
Հիշեցնենք, որ նա այնքան էլ հայտնի չէ Եգիպտոսում: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Լարնակիում և, ըստ թարմ տեղեկությունների, արդեն իսկ հաջողվել է ազատ արձակել ուղևորների մեծամասնությանը: Առևանգված ինքնաթիռի մեջ այժմ մնացել են 5 օտարերկրացիներ և անձնակզմի անդամները: