Յուղոտ մաշկը կարող է մեծ անհանգստությունների պատճառ լինել։ Բացի այն, որ յուղոտ մաշկին հաճախ են առաջանում բորբոքումներ, պզուկներ, այն ունենում է նաև լայնացած և տեսանելի ծակոտիներ։
Մաշկը ձգելու, ծակոտիները փոքրացնելու և այն անտեսանելի դարձնելու համար կարող են օգնել բնական բաղադրիչները, որոնք արդյունավետ են և չունեն բացասական կողմնակի ազդեցություն։
Կիտրոնի և լոլիկի հյութը կարող է օգնել այս հարցում։
Անհրաժեշտ է ընդամենը կիտրոնի և լոլիկի հյութը նույն քանակությամբ խառնել, ապա բամբակի օգնությամբ այն քսել մաշկին։ Պահել 15 րոպե, ապա մաշկը լվանալ սառը ջրով։
Այս դիմակը կփակի ծակոտիները և կձգի մաշկը՝ հեռացնելով ավելորդ յուղը։