Երեք ԱՄՆ նահանգներ Մասաչուսեթսի, Կենեկտիկուտի և Նյու Ջերսիի իշխանությունները թույլ չեն տվել Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչ Թամերլան Ցարանևին հուղարկավորել իրենց տարածքում:
Մասնավորապես մերժել են Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի իշխանությունները, որտեղ էլ ապրել է Թամերլանը: Վերջինիս մարմինը այժմ գտնվում է Վուսթեր քաղաքի թաղման բյուրոում:
Ինչպես հաղորդում է Итар-Тасс գործակալությունը Քեմբրիջում տեղի են ունեցել տեղի բնակիչների չծրագրված հանրահավաքներ, որի մասնակիցները պահանջել են ահաբեկիչին հուղարկավորել ԱՄՆ սահմաններից դուրս: Ինչի կապակցությամբ Թամերլանի հորեղբայր Ռուսալն Ցարնին հայտարարել է, որ իր զարմիկը ապրել է Ամերիկայում, մեծացել այդտեղ, նրա հայրենիքը եղել է ԱՄՆ-ն և հուղարկավորությունը նույնպես պետք է տեղի ունենա ԱՄՆ-ում:
Վուսթերի թաղման բյուրոյի տնօրենը նույնպես հայտարարել է. «Մենք կազմակերպում են մարդկանց հուղարկավորությունը անկախ այն բանից, թե ով են եղել նրանք իրենց նախկին կյանքում, կհուղարկավորեն նաև Ցարնաևին: Այն, որ Քեմբիջում և մի շարք այլ վայրերում թույլ չեն տվել հուղարկավորել, դա չի նշանակում որ մենք չենք կարողանա դա անել մեկ այլ վայրում»: