Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի նախկին սան Հրայր Եզեկելյանի բռնաբարության մեջ մեղադրվող Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքի տեսուչ Հայր Խադ վարդապետ Ջունդուրյանն արդեն երեք շաբաթ է, ինչ հեռացված է պաշտոնից։
Նշենք, որ 38-ամյա Հրայր Եզեգելյանը 1990-ականների սկզբին ուսանել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում: Նա ապացույցներ է ներկայացնում, որ 12 տարեկան հասակում սեռական բռնության է ենթարկվել հոգևորականների կողմից: Երկար տարիների լռությունից հետո Եզեգելյանը որոշել է բարձրաձայնել մանուկ հասակում տեղի ունեցածի մասին:
«Երուսաղեմի պատրիարքարանը չի պատրաստվում աչք փակել կատարվածի վրա և կոծկել գործը», - «Ազատությանն» ասացին Երուսաղեմի պատրիարքարանից։