«Մենք նոր տեղեկություն ենք ստացել Հոնոլուլուի մեր ընկերներից, որը հաստատում է, որ այսօր Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- գրված է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում։

Բանաձևում համերաշխություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։