Հինգ անհայտ անձ որսորդական հրացանով կրակ է բացել Եգիպտոսի վարչապետ Հեշամ Ղանդիլի ավտոշարասյան ուղությամբ:

Պատահարը տեղի է ունեցել երբ չարագործները փորձել են ներխուժել ավտոշարսայն մեջ, սակայն կանգնեցվել են թիկնապահների կողմից, ինչին ի պատասխան բանդիտները կրակ են բացել ուղեկցողների ավտոմեքենայի ուղությամբ: Վարչապետի թիկնաահները սկսել են հետապնդել կասկածյալներին, ինչն էլ ավարտվել է վերջիններիս ձերբակալությամբ:

Նշվում է, որ ավազկների ավտոմեքենայի զննման ժամանակ հայտնաբերվել է զենք: Այնուհետև բանդիտները իրավապահ մարմիններին նշել են, որ չեն իմացել, որ ավտոմեքենաներից մեկի մեջ եղել է վարչապետը, այլ շարժվելիս են եղել դեպի «ռազբորկայի վայր»:

Եգիպտոսի վարչապետը պատահարի ժամանակ չի տուժել: Այս մասին հաղորդում է Lifenews-ը: