Զինված խմբի անդամների հարձակման թիրախներն են եղել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Կառավարությունը և Հ1 հեռուստատեսությանը: Այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ ներկայացնելով ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի անդամների հանդեպ հարուցված քրեական գործի ընթացքից մանրամասները:
Նա ներկայացրեց նաև լուսանկարներ: Իսկ ֆինանսավորման համար խումբը ֆինանսավորվել է 65 հազար դոլարով: Միքայել Համբարձումյանն ասաց, որ ֆինանսավորման աղբյուրի մասով այս պահին չպարզված հանգամանքներ չկան. անձը, ով ֆինանսավորել է՝ մեղադրվում է քրեական գործի շրջանակներում: Մեղադրյալը բնակվում է ՀՀ-ում և այստեղ էլ գործունեություն ծավալում: Այլ տեղեկություն պաշտոնյան չասաց:
Նախաքննության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քարտեզը, որտեղ նշված պետական ինստիտուտների վրա կլորներ և մեջը խաչ ձեռագիր նշումներ են արվել, որտեղ պետք է զինված հարձակում իրականացվեր, ինչպես նաև՝ կլոր նշաններ է արվել՝ առանց խաչերի, որոնք Երևանի տարածքի կամուրջներն են եղել՝ նախատեսելով խցանումներ առաջացնել, որպեսզի հարձակման թիրախի անձինք ժամանակին չկարողանային օգնություն ստանալ:
«Փորձել է նաև վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքների տեղեկությունները, պարզելու, թե ինչպես են նախագահի անվտանգությունն ապահովում: Այդ նպատակով՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը և երկու- երեք այլ անդամներ մասնակցել են հայ կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման և այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանը նաև երգչախմբի հագուստ է հագել՝ չնկատվելու համար»,-մանրամասնեց նա:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					