60 ամյա Մոսկվայի բնակչուհի Իրիան Մաժարովան,որին Пусть говорят հեռուստահաղորդման հաղորդավար Անդրեյ Մալախովը դատարանի միջոցով վտարել է իր իսկ կողմից գնված բնակարանից, դատի է տվել վերջինիս:

Իրինա Մաժարովայի կարծիքով շոումենը դատական լումների ժամանակ վիրավորել է իր պատիվը և արժանապատվությունը: Այժմ թոշակառուն պահանջում է Մալաովից բռնագանձել 6 մլն ռուբլի որպես իրեն հասցված բարոյական վնասի փոխհատուցում:

Հատկանշական է, որ մոտ նման գումարով 6.144.219 ռուբլիով հեռուստահաղորդավարը գնել է իր վիճարկելի բնակարանը քաղաքի մոտ: Բնարակարանը կազմված է երեք սենյակից և գտնվում է Մոսկվայի կենտրոնում, որը անշարժ գույքի գործակալները գնահատում են երկու մլն դոլար, ինչն էլ դարձել է դատախազություն դիմելու պատճառ, սակայն վերահսկիչ մարմինը ոչ մի խախտում չի նկատել:

Դատական հայցի առիթ է դարձել Մալախովի` թվիթերայն էջում թողած գրառումը «Դատարանի որոշում. քաղաքացի Մաժարովան` ռեյդեր տատին, զավթեց բնակարանը»:

 Թոշակառուն բողոքել է, որ Մալախովի հայտարարությունը տարածվել է ԶԼՄներում և հիմա բոլորը նրան այդպես են անվանում :

«Ես խնդրում եմ պարտավորել Անդրեյ Մալախովին հրաժարվելու իր արտահայտությունից, որ ես «ռայդեր տատի» եմ: Ես չեմ զավթել Մալախովի բնակարանը: Ես վաճարել եմ դրա համար պայմանագրին համաձայն»,- այս մասին lifenews գործակալությանը հայտնել է Իրինա Մաժարովան և ավելացրել, որ փոխհատուցումը գնահատել է 6 մլն ռուբլի, ինչքան որ Մալախովը գնել է բնակարանը:

Մաժարովան նաև դատի է տվել մի շարք ԶԼՄների, այսպիսով պահանջելով Комсомольская правда պարբերականից 6 մլն, իսկ Тайны звезд ամսագրից երկու մլն փոխհատուցում: